Դեկտեմբերի 26-27-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսվող ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին կառավարությունը տեղեկություն չունի: Այս մասին Armenia Today-ին ասաց կառավարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։
Նա նշեց, որ նման հանդիպում լինելու դեպքում, կտեղեկացնեն: Միևնույն ժամանակ հաստատեց, որ ԱՊՀ գագաթնաժողոին մասնակցելու նպատակով Փաշինյանը դեկտեմբերի 26-ին կմեկնի ՌԴ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողովը։