Ադրբեջանը Հայաստանից պահանջել է փոխհատուցում այն «վնասի» համար, որն իբր Երևանը պատճառել է «ադրբեջանցիների իրավունքների կոպիտ ոտնահարման» համար։ Նրա հայտարարություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանի կառավարությունը բողոք է ուղարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ընդդեմ Հայաստանի՝ կապված «օկուպացիայից ազատագրված տարածքներում» ադրբեջանցիների իրավունքների կոպիտ ոտնահարման հետ»,- ասված է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դրանում նշվում է, որ Ադրբեջանը դատարանին տեղեկատվություն է ներկայացրել «2022 թվականի մայիս-օգոստոս ամիսներին Լաչին քաղաքից և Լաչինի շրջանի երկու գյուղերից Հայաստանի դուրսբերման ժամանակ սեփականության, այդ թվում՝ հարյուրավոր բնակելի շենքերի և այլ բնակելի տարածքների միտումնավոր և նպատակաուղղված ոչնչացման մասին»: Բաքուն մանրամասներ չի հայտնել։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ նշված գյուղերն են Աղավնոն և Ներքին Սուսը։ Բերձորն ու այս գյուղերը Ադրբեջանին են փոխանցվել 2022 թվականի օգոստոսին։