ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը «Իրական մեղավորը» խորագրով քայլերթով շարժվում է Մատենադարանի հարակից հատվածից դեպի ՀՀ Կառավարության շենքի մոտակայքը։
Ինչպես Armenia Today-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Սևակ Նազարյանը, ցույցի նպատակն է սլաքներն ուղղել դեպի կառավարություն: Քանի որ նրանք Լաչինի միջանցքի արգելափակման գլխավոր մեղավոր են տեսնում իշխանությանը: Ըստ երիտասարդների՝ իշխանությունները կա՛մ պետք է լուծեն Լաչինի միջանցքի հարցը, կա՛մ հեռանան:
Ցույցն ըստ կազմակերպիչների ունի հանրային իրազեկության մակարդակը բարձրացնելու, երիտասարդներին ներգրավելու, ինչպես նաև միջազգային հանրությանը ցույց տալու նպատակ, թե ինչ է կատարվում Արցախում:
Այսպիսով Մատենադարանից Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով ցուցարարները քայլեցին մինչև Կառավարության շենք: Նրանք մեծ կարմիր խորհրդանշական սլաք էին տանում իրենց հետ, որը պետք է ուղղեին դեպի Կառավարություն:
Տեղում եղան ելույթ ունեցողներ, որոնք հոդորեցին գործող կառավարությանը դադարել դավաճանական քաղաքականությունը, հեռանալ ու տեղը զիջել բանիմաց գործիչների, որոնք, ըստ իրենց, լավ են տիրապետում առաջնագծին, քաղաքական մարտահրավերներին ու կարող են Հայաստանն ու Արցախի փրկել կործանումից: