«Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը լրացնում է զինվորի և առաջնագում կանգնածների հերոսությունը, որն իր իր տրամաբանական արդյունքին չի հանգում առանց թիկունքի հերոսության, որովհետև չկա զինվոր՝ առանց ամուր թիկունք և մենք այսօր ուզում ենք հենց այս հանգամանքը նշել։ Այս մասին «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ Երրորդ Հանրապետության ամբողջ պատության ընթացքում այս տարի առաջին անգամ ԶՈՒ բոլոր զինծառայողներին վճարկվել է 13-րդ աշխատավարձ։
«Այս պահին, երբ Լաչինի միջանցքում նման իրավիճակ է ստեղծվել, առավել պատեհ եմ համարում այս մրցանակաբաշխության անցկացումը։ 2022 թ-ին շուրջ 164 մլրդ դրամ է հատկացվել ԼՂ-ին, մյուս տարի կլինի ավելի շատ, և սա յուրաքանչյուր տնտեսվարողի, հարկատուի շնորհիվ»,-նշեց նա։
Ըստ Փաշինյանի՝ հերոսությունը միայն զինվորի մենաշնորհը չի լինելու։ «Հերոսությունը մի պատասխանատվություն է, որ մեզանից յուրաքանչյուրը պետք է կիսի իր տեղում, պետական պաշտոնյան իր աշխատավայրում, հարկ վճարողն իր աշխատավայրում, գիտնականն իր աշխատավայրում և մեր ժամանակները կդառնան իսկապես հերոսական ժամանակներ»,-հայտարարեց վարչապետը։