ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին Սուրբ ծննդյան և գալիք Ամանորի առթիվ, հայտնում է Կրեմլի կայքը։
Վլադիմիր Պուտինը շնորհավորել է մի շարք օտարերկրյա պետությունների և կառավարությունների նախկին ղեկավարների Սուրբ Ծննդյան և գալիք Ամանորի կապակցությամբ, մասնավորապես՝ Սիլվիո Բեռլուսկոնիին, Ռոբերտ Քոչարյանին, Նուրսուլթան Նազարբաևին, Սերժ Սարգսյանին, Գերհարդ Շրյոդերին։
Ավելի վաղ Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին գալիք տոների կապակցությամբ։ Ռուսաստանի նախագահը Հայաստանի ժողովրդին մաղթել է «խաղաղություն և բարգավաճում»։ «Ես ակնկալում եմ մեր երկխոսության շարունակությունը և կառուցողական համատեղ աշխատանքը երկկողմ և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցերի շուրջ»,- ասված է Ռուսաստանի նախագահի ուղերձում։