ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պահանջել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Սիլ ինշուրանս» ընկերությանը ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, այսինքն՝ ընկերությանը, այսպես կոչված, «սև ցուցակում» ներառելու պահանջի պատվիրատուն ՊԵԿ-ն է: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Օրաթերթը հիշեցնում է, որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունը՝ «Սիլ ինշուրանս»-ը, պարբերաբար հայտնվում է պետական որոշ կառույցների ուշադրության կենտրոնում:
«Սիլ ինշուրանս»-ը, սակայն, չի հայտնվել «սև ցուցակում», ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցել է «Սիլ գրուպ»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանը:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: