Հայաստանի ու Վրաստանի միջև կվերացվի մուտքի արտոնագրի ռեժիմը, երկու երկրների քաղաքացիները կկարողանան սահման հատել անգամ նույնականացման քարտով։ Համապատասխան որոշում ընդունվեց այսօր՝ հունվարի 12-ին, կառավարության նիստում։
Ինչպես հարցը ներկայացնելիս ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ Վրաստանի հետ Հայաստանն ունի բացառիկ հարաբերություններ, բոլոր գերատեսչությունների միջև գործում է սերտ կապ, քաղաքացիները փոխադարձ այցելում են երկրներ։ Միայն 2019 թվականին 1 365 000 ՀՀ քաղաքացի է այցելել Վրաստան, սակայն թիվը համավարակի հետևանքով հետընթաց է գրանցել։
Այսպիսով՝ հայաստանն ու Վրաստանը փոխհամաձայնեցված կվերադառնան 1993 թվականին ընդունված առանց արտոնագրերի հակառակ երկիր այցելելու մասին որոշմանը։