Մեկնարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի աշխատանքային այցը Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնում է վրացական «Պիռվելի առխի»-ն։
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել կառավարության ղեկավարի դիմավորման արարողությունը։
Վարչապետին օդանավակայանում դիմավորել են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանը և Հայաստանում Վրաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Իրակլի Կվանճախաձեն։
Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում է գտնվում պատվիրակության հետ միասին։