Հունվարի 16֊17֊ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Ըստ նախարարության, այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։