• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
27 Հունվար 2023 14:59
  • 395.65
  • 431.46
  • 5.73
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հայկական կողմն առաջարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել. Միրզոյան

Քաղաքականություն,
17 Հունվար 2023 19:13
ShareShareShare
Наш Telegram
Հայկական կողմն առաջարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծել. Միրզոյան

Մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք ՀՀ տարածքում և որևէ միջանցք չենք տրամադրելու որևէ մեկին։ Սա սկզբունքային և անշրջելի դիրքորոշում է՝ լիովին համահունչ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթին։ ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին:

«Վերջերս Ադրբեջանի նախագահն ընդունել է, որ ինքն է միջազգային օրակարգ մտցրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» եզրույթը և սպառնացել վաղ թե ուշ բացել այն անկախ նրանից՝ Հայաստանը դա ցանկանում է, թե ոչ։ Եվ նա ասել է, որ այս եզրույթն ինքն է ներմուծել է նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։ Եվս մեկ անգամ ուզում եմ հստակեցնել՝ մենք բացառում ենք ցանկացած արտատարածքային միջանցք Հայաստանի Հանրապետության տարածքում: Ավելին, Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապ ապահովելու մասին որոշումը կարող է ընդունվել արագ՝ այն պահից, երբ Ադրբեջանն ընդունի, որ բոլոր հաղորդակցությունները պետք է գործեն Հայաստանի Հանրապետության իրավազորության և օրենսդրության շրջանակներում: Այս համատեքստում ուզում եմ տեղեկացնել, որ վերջերս երկաթուղային հաղորդակցությունների բացման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն գտնելու հերթական փորձը չի հաջողվել, քանի որ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել, որոնք հակասում էին կանոնակարգումների վերաբերյալ կողմերի առաջնային ըմբռնմանը»-ասաց նա՝ շեշտելով, որ արդեն երկրորդ անգամն էր, որ Ադրբեջանի գործողությունները խաթարում են առաջընթացն այս հարցում։

Երկաթուղային կապի հարցերը լուծելու նախնական պայմանավորվածություն առաջին անգամ ձեռք էր բերվել դեռևս 2021 թվականի դեկտեմբերին։ Այս փաստը տեղ է գտել անգամ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ 2021 թվականի դեկտեմբերի 14-ի հայտարարության մեջ։

Անդրադառնալով սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների աշխատանքներին, Միրզոյանը նշել է, որ հանձնաժողովները հանդիպումներ են անցկացրել՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչները։

«Մենք համոզված ենք, որ առանց սահմանի սահմանազատման հստակ համաձայնեցված չափորոշիչների անհնար կլինի հասնել կայուն խաղաղության։ Այս առումով չափազանց կարևոր են Պրահայում և Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես՝ Ալմա-Աթայի հռչակագրին և դրան հաջորդող արձանագրություններին հղում կատարելը։ Սակայն իր հետագա մեկնաբանություններում Ադրբեջանի նախագահը, պնդելով, որ Հայաստանն այդպիսով ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդպես էլ չհաստատեց Հայաստանի տարածքային ամբողջականության ճանաչումը: Ադրբեջանը խոչընդոտում է հանձնաժողովների աշխատանքը»-նշել է նա՝ ընդգծլով նաև, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկեցին չհիմնավորված և չարդարացված լայնածավալ ռազմական հարձակում ՀՀ հարավային և հարավ-արևելյան ուղղություններով, ինչը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքի այլ հատվածների օկուպացմանը։

«Զոհվել է ավելի քան 200 զինծառայող։ Սահմանամերձ գավառների քաղաքներն ու գյուղերը անխտրական կերպով գնդակոծվել են։ Այս ագրեսիայի ընթացքում ադրբեջանական զինուժը իրականացրել է պատերազմական հանցագործություններ, արտադատական սպանություններ, հայ զինվորականներին, այդ թվում՝ կանանց ենթարկել ամենացնցող ու սարսափելի նվաստացման ու խոշտանգումների։ Այս փաստերը գրանցվել են հենց ադրբեջանցի զինծառայողների կողմից և տեղադրվել սոցիալական տարբեր կայքերում՝ ակնհայտորեն հայկական կողմին վախեցնելու նպատակով: Սեպտեմբերյան ագրեսիան, ինչպես նաև նախորդած ժամանակահատվածում Ադրբեջանի հարձակումներն ու սադրանքները, պետք է դիտարկել Հայաստանի, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանի, նկատմամբ անընդհատ աճող և Ադրբեջանի նախագահի կողմից մշտապես հնչող տարածքային պահանջների ֆոնին, որոնք կրկնվում են այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից և ուղեկցվում են ուժի կիրառման ակնհայտ սպառնալիքներով։

Առայժմ մենք չենք տեսնում այս քաղաքական գծի փոփոխության որևէ նշան, այն է՝ տարածքային պահանջներից և ռազմատենչ հռետորաբանությունից հրաժարվելու և խաղաղությանը հավատարիմ մնալու Ադրբեջանի պատրաստակամությունը: Այս պայմաններում մենք բոլոր հիմքերն ունենք կարծելու, որ նույնիսկ հարաբերությունների կարգավորման համաձայնագրի ստորագրումից հետո Ադրեջանը կշարունակի իր անհեթեթ տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ»-շեշտել է Միրզոյանը:

Խոսելով բանակցությունների երրորդ ուղղության մասին, նա մատնանշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավոր համաձայնագրի կամ խաղաղության պայմանագրի տեքստի մասին:

«Հայկական կողմը մի քանի հիմնարար առաջարկներ է ներկայացրել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման չափորոշիչների հստակեցման, պետական սահմանից զինված ուժերի հեռացման և ապառազմականացված գոտու ստեղծման, ինչպես նաև՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտի ձևավորման վերաբերյալ: Ցավալի է, որ հայկական կողմի բոլոր առաջարկները մերժվել են Ադրբեջանի կողմից։ Այս ամենի հետ մեկտեղ մենք կարծում ենք, որ պետք է լուծվի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը․ հասցեագրվեն Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքների և անվտանգության երաշխիքների հարցերը։ Այդուհանդերձ, հաշվի առնելով ադրբեջանական առաջարկը՝ այս հարցը խաղաղության համաձայնագրից առանձին քննարկելու՝ հայկական կողմն առաջարկել է ստեղծել Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ»,-ասել է նա:

Միրզոյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը ավելի է հեռացնում այս բոլոր ուղղություններով ցանկացած առաջընթացի հեռանկարը, ևս մեկ անգամ ապացուցում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման հարցում միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: Այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը: 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռեւս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը»-ասել է նա՝ ընդգծելով նար, որ Հայաստանը նաև խիստ մտահոգված է 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով:

Tags: ԲաքուՄիրզոյանՍտեփանակերտ

Առնչվող Նորություններ

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

27 Հունվար 2023 14:39

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ...

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ

27 Հունվար 2023 14:25

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Տարածքային...

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ և վիրավոր

27 Հունվար 2023 11:23

Առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում զինված հարձակում է իրականացվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, որի ժամանակ մահացել է աշխատակիցներից մեկը: Այս մասին...

Աղաջանյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ի  դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն առաջիկա ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

27 Հունվար 2023 10:51

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից, նրանց հետ շփումները հասցրել է մինիմալի:...

Ով է առաջարկել Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար. ԶԼՄ

Ով է առաջարկել Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար. ԶԼՄ

27 Հունվար 2023 10:24

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանին Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնում առաջադրելու հարցում մեծ դերակատարում են ունեցել...

ԱՄՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը

ԱՄՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ ԵՄ դիտորդների տեղակայման մասին

27 Հունվար 2023 09:57

Մենք ողջունում ենք գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր...

Ավելին
  • Լուրեր
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

27 Հունվար 2023 14:39
Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ

27 Հունվար 2023 14:25
Ադրբեջանական դեսպանատան վրա հարձակվողը պնդում է, որ կինն ապրիլից այնտեղ է թաքնված

Ադրբեջանական դեսպանատան վրա հարձակվողը պնդում է, որ կինն ապրիլից այնտեղ է թաքնված

27 Հունվար 2023 14:07
Առաջիկա օրերին դադարներով թույլ ձյուն կգա

Առաջիկա օրերին դադարներով թույլ ձյուն կգա

27 Հունվար 2023 13:53
Պեսկովը պատմել է Պուտինի կողմից «Վագներ» խմբի անդամ Հայկ Գասպարյանի պարգևատրման մասին

Պեսկովը պատմել է Պուտինի կողմից «Վագներ» խմբի անդամ Հայկ Գասպարյանի պարգևատրման մասին

27 Հունվար 2023 13:40
Աթենքի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով Հայաստան մտցնել տասը մորթե մուշտակ

Աթենքի քաղաքացին փորձել է անօրինական ճանապարհով Հայաստան մտցնել տասը մորթե մուշտակ

27 Հունվար 2023 13:28
Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

Տարածքային կառավարման, գյուղատնտեսության և ՇՄ պահպանության մշտական հանձնաժողովի նիստ (ուղիղ)

27 Հունվար 2023 13:10
«Ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից»․ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջան

«Ամեն անգամ մեծ ուժ եմ ստանում այս հանդիպումներից»․ Ռուբեն Վարդանյանն այցելել է Մարտակերտի շրջան

27 Հունվար 2023 13:02
Արամ Խաչատրյան համերգասրահում կնշեն Տիգրան Մանսուրյանի տարեդարձը

Արամ Խաչատրյան համերգասրահում կնշեն Տիգրան Մանսուրյանի տարեդարձը

27 Հունվար 2023 12:47
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած քաղաքացիներից մեկը մահացել է․ ԱՆ

Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ հիվանդանոց է տեղափոխվել 12 երեխա

27 Հունվար 2023 12:32
Արցախի ԲԿ-ներում պլանային վիրահատություններ դեռ չեն իրականացվում, վերակենդանացման բաժանմունքում կան երեխաներ

Արցախից ևս 3 հիվանդ տեղափոխվել է ՀՀ տարբեր ԲԿ-ներ

27 Հունվար 2023 12:10
Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ

Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Ավստրալիայի Բաց առաջնության եզրափակիչ

27 Հունվար 2023 11:51
Նախորդ տարի պետությանը պատճառված 14 մլրդ դրամից ավելի վնաս է վերականգնվել . ԱԱԾ

Կապ են հաստատում որպես «Գազպրոմ»-ի աշխատակիցներ. ԱԱԾ-ն զգուշացնում է

27 Հունվար 2023 11:38

Զինված հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա. կա զոհ և վիրավոր

27 Հունվար 2023 11:23
Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ

Փոխարժեքները Հայաստանում․ դրամն ամրապնդվել է դոլարի և ռուբլու նկատմամբ

27 Հունվար 2023 11:10
Աղաջանյանը ներկայացրել է ՀՀ ԱԺ-ի  դիտողություններն այն հարցերի վերաբերյալ, որոնք պետք է քննարկվեն առաջիկա ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում

Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»

27 Հունվար 2023 10:51
Արցախին նվիրաբերած պարենամթերքն ու հումանիտար բեռը դեռևս գտնվում են Գորիսում․ տեղեկատվական շտաբ

Արցախին նվիրաբերած պարենամթերքն ու հումանիտար բեռը դեռևս գտնվում են Գորիսում․ տեղեկատվական շտաբ

27 Հունվար 2023 10:37
Ով է առաջարկել Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար. ԶԼՄ

Ով է առաջարկել Գրիգորյանի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար. ԶԼՄ

27 Հունվար 2023 10:24
Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Զորամասի հրդեհի գործով ձերբակալված պաշտոնյան կալանավորվել է. ԳԴ

27 Հունվար 2023 10:05
ԱՄՆ-ն ողջունում է հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ առաքելության ստեղծումը

ԱՄՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳՆ հայտարարությանը՝ ԵՄ դիտորդների տեղակայման մասին

27 Հունվար 2023 09:57
Առատ ձյան պատճառով Արցախում խաթարվել է երթևեկությունը

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

27 Հունվար 2023 09:27
Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն

Հունվարի վերջին օրերը տեղումնառատ կլինեն

27 Հունվար 2023 09:10
ԵԽԽՎ-ն մտահոգված է Ադրբեջանում լրագրողների նկատմամբ բռնությունների և սպառնալիքների աճով

ԵԽԽՎ բյուրոն կքննարկի Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ զեկույցի պատրաստումը

27 Հունվար 2023 00:51
Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

Քիմ Քարդաշյանն առանց դիմահարդարման լուսանկար է հրապարակել

26 Հունվար 2023 23:24
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կոչ է անում սահմանափակել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքը

ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության Թուրքիայի հավանությունը կնպաստեր F-16-ի վաճառքին. Նուլանդ

26 Հունվար 2023 22:55
«Սփյուռքը հայ ժողովրդի երկրորդ բանակն է». ANCA-ն հանրահավաք է հայտարարել ի պաշտպանություն Արցախի

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Արցախի շրջափակումը դատապարտող բանաձև

26 Հունվար 2023 22:25
Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

Ոստիկանությունը երկրպագուների զանգերից հետո Բրիթնի Սփիրսի մոտ է եկել

26 Հունվար 2023 22:04
ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

ԵՄ-ն Հայաստանի հետ այնքան լավ հարաբերություններ չի ունեցել, որքան հիմա. Էնրիկե Մորա

26 Հունվար 2023 21:41
Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու  ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

Խաղաղապահների՝ հումանիտար բեռով երկու ավտոշարասյուն այսօր անցել Է Գորիս-Ստեփանակերտ երթուղով. ՌԴ ՊՆ

26 Հունվար 2023 21:02
56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

56-ամյա Սալմա Հայեկը կարմիր գորգին ներկայացել է թափանցիկ զգեստով

26 Հունվար 2023 20:33
Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

Միրզոյանը եվրոպացի պատվիրակների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ գործընկերության ընդլայնմանն առնչվող հարցերը

26 Հունվար 2023 20:10
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել  են Նեո ընձառյուծին

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոտոթակարդները նկարահանել են Նեո ընձառյուծին

26 Հունվար 2023 19:48
Այս տարվա հունիսին 2021-ի համեմատ զբոսաշրջիների թիվն ավելի քան 60 հազարով ավելացել է

Երևանը ռուսաստանցիների փետրվարյան զբոսաշրջային հիմանական ուղղություններից է

26 Հունվար 2023 19:41
Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

Պետք է դիտարկվի Լաչինի միջանցքն ապաշրջափակելու ռազմական տարբերակը. Մայիլյան

26 Հունվար 2023 18:50
Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

Արբիտրաժային տրիբունալը մերժել է ընդդեմ Հայաստանի ներկայացված շուրջ 331 միլիոն դոլար բռնագանձելու պահանջը

26 Հունվար 2023 18:34
Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

Հրդեհի գործով ձերբակալված սպային կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ

26 Հունվար 2023 18:24

Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը կսրի առկա հակասությունները. ՌԴ ԱԳՆ

26 Հունվար 2023 17:50
Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

Ժամանակ առ ժամանակ քննարկումներ կունենանք ՀՀ հարկային պոտենցիալի գնահատման վերաբերյալ․ Փաշինյան

26 Հունվար 2023 17:30
Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

Եվրոպան ավելի մոտ. «Wizz Air»-ը նոր ուղղություններով թռիչքներ կիրականացնի

26 Հունվար 2023 17:15
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքն՝ ըստ ԿԲ տվյալների

26 Հունվար 2023 17:03
Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

Զոհված զինծառայողների ծնողներն առերեսվել են Երևանի ոստիկանության վարչության պետի տեղակալի հետ

26 Հունվար 2023 16:35
Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

Պիկեն իր նոր ընկերուհու հետ առաջին լուսանկարն է հրապարակել

26 Հունվար 2023 16:22
Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

Այսօր Ստեփանակերտի բնակչության համար գազամատակարարումը կվերականգնվի

26 Հունվար 2023 16:08
Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

Մի շարք դեղամիջոցներ դեֆեցիտի պատճառով առանց գրանցման պահանջի են ՀՀ ներմուծվում. նախարար

26 Հունվար 2023 15:55
Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

Հունվարի վերջին օրերին մայրաքաղաքում ու մարզերում ձյուն կգա

26 Հունվար 2023 15:40
«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

«Բռնապետը շրջափակել է Արցախը»․ Վաշինգտոնի փողոցներում նման գրառմամբ պաստառներ են հայտնվել

26 Հունվար 2023 15:27
ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

ԵՄ առաքելությունը ռեալ մեխանիզմներ չունի, Ադրբեջանը կարող է անտեսել ներկայությունը. քաղաքագետ

26 Հունվար 2023 15:10
Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը
Քաղաքականություն

Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը

27 Հունվար 2023 14:39

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ...

Կարդալ
Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ
Քաղաքականություն

Պետությունը 170 000 դոլարի պայմանագիր է կնքել փոխնախարարի ընտանիքի ընկերության հետ. ԶԼՄ

27 Հունվար 2023 14:25

Բարձրաստիճան ՔՊ-ականների, նրանց ընտանիքների հետ փոխկապակցված տարբեր ընկերություններ շարունակում են պետության հետ գնումների պայմանագրեր կնքել։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ Տարածքային...

Կարդալ
Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ