Էրդողանի անձնական բանակը՝ «SADAT»-ը, մայիսի 14-ին Թուրքիայում կայանալիք ընտրությունների նախաշեմին սկսել է ճնշում գործադրել ընդդիմության վրա: Ընդդիմությունը սպառնալիք է որակել ճնշումները: Այս մասին հայտնում է News.ru-ն:
Պարբերականը նշում է, որ Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության անդամները սպառնալիքներ են ստանում SADAT թուրքական մասնավոր ռազմական ընկերության ներկայացուցիչներից:
Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի հետ հարցազրույցը, ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների, Թուրքիայի նախագահ Էրդողանի անձնական բանակի գովազդով հանկարծակի ընդհատվել է : Քըլըչդարօղլուն տեղի ունեցածը իշխող կուսակցության կողմից հերթական սպառնալիքն է համարել: Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցությունն ավելի վաղ՝ 2022 թվականի հունիսին, դատի է տվել ռազմական մասնավոր ընկերությանը, սակայն հայցերը մերժվել էին:
««SADAT» կազմակերպությունը ստեղծվել է հանցագործություններ կատարելու նպատակով, այն հանցավոր կառույց է»-ասել է Թուրքիայի ազգային հանրապետական կուսակցության ղեկավարի տեղակալ Բյուլենթ Թեզջանը:
Քաղաքական գործչի խոսքով՝ կազմակերպությունը, ստանալով Էրդողանի աջակցությունը, զբաղվում է զենքի առևտրով, ինչպես նաև ահաբեկիչների պատրաստմամբ։