Կառավարությունը հունվարի 26-ին կքննարկի Մուշեղ Մուրադյանին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ նշանակելու մասին հարցը։ Այս մասին տեղեկանցանք Կառավարության նիստի օրակարգից։
Մեկ այլ հարցով կքննարկվի նախկին մարզպետին՝ Նազելի Բաղդասարյանին, մարզպետի պաշտոնից ազատելու մասին հարցը։
Հիշեցնենք, որ վերջինս ազատման դիմում ներկայացնելու մասին հայտնել էր երեկ։ Նա մարզպետ էր նշանակվել 2021 թվականի նոյեմբերի 8-ին։
Ինչ վերաբերվում է նոր նշանակվող մարզպետին, ապա նա «Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն է։