Խորհրդարանում շարունակվում է Հայաստան խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության քննարկումը։ Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները բոյկոտել են նիստը և չեն մասնակցում այդ քննարկմանը։
Armenia Today֊ը Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանից հետաքրքրվեց, թե կոնկրետ ինչո՞վ էր պայմանավորված նման որոշումը:
«Այդ մարդիկ չեն թաքնվում մանդատի հետևում, իրենք անմեղ են և չեն օգտվում իրավունքներից, որ ընձեռվում է օրենքով։ Մենք չենք ուզում շոուի մի մաս դառնալ»,- ասաց նա։
Ըստ պատգամավորի այս ամենն արվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար։
Անդրադառնալով այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի մասնակցելուն, Գառնիկ Դանիելյանը նշեց, որ դեռ հստակ որոշում չունեն՝ արդյոք մասնակցելու են, թե ոչ։
Մանրամասները՝ տեսանյութում։