Այն մարդիկ, որոնք սփյուռքում ակտիվ գործունեություն են ծավալում, որոնք ամենօրյա ռեժիմով պայքար են տանում թե’ Արցախի ապաշրջափակման, թե’ մեր պետության դեմ ծառացած խնդիրները միջազգային հարնությունում բարձրացնելու ուղղությամբ, հենց այդ մարդկանց մուտքը Հայաստան տարօրինակ ձևով արգելվեց: Այս մասին Armenia Today֊ի հետ զրույցում ասաց Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Ըստ նրա՝ այս քայլերով իշխանությունները փորձում են «դասեր տալ» այն մարդկանց, որոնք կփորձեն մեր երկրի համար որևէ լավ բան անել։
Armenia Today֊ի հարցադրմանը, թե ինչ են անում դաշնակցականները, որպեսզի մուտքի արգելքը հանվի, պատգամավորն ընդգծեց, որ այս իշխանություններից հույս չունեն, հույսը դրել են միայն իրենց վրա և հույս հայտնեց, որ առաջիկայում ճնշումների արդյունքում հնարավոր կլինի կազմակերպել իրենց գործընկերների մուտքը Հայաստան։
Հունվարի 29֊ին հայտնի դարձավ, որ Հայաստանի համար անցանկալի անձ է համարվել Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: Նրա մուտքը Հայաստան նույնպես արգելվել է;
Նշենք, որ ամիսներ առաջ նման արգելքի էին բախվել նաև ՀՅԴ այլ անդամներ՝ ֆրանսաբնակ Մուրադ Փափազյանը, Նիդերլանդներից Մասիս Աբրահամյանն ու նրա դուստրը՝ Սյունե Աբրահամյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։