Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագիր է ստորագրել մայիսի 14-ին երկրում համընդհանուր ընտրություններ նշանակելու մասին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ կընտրվի երկրորդ նախագահական ժամկետով։ Թուրքիայի ներկայիս ղեկավարի գլխավոր մրցակիցը կլինի ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի թուրքական հատվածի գիտաշխատող Ամուր Հաջիևը մարտի 7-ին ասել է, որ Թուրքիայի ընդդիմության կողմից նախագահի թեկնածու Քըլըչդարօղլուն չի կարող արժանի մրցակից դառնալ Էրդողանին։ «Նա չունի կառուցողական օրակարգ և ծրագիր, որը թույլ կտա դուրս գալ ստեղծված բարդ իրավիճակից և շարունակել Թուրքիայի շարժումը դեպի արտաքին քաղաքական անկախություն։ Քըլըչդարօղլուն չի կարողանա արժանի մրցակից դառնալ Էրդողանին»,- ասել է նա: