Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ դեկտեմբերի 23-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպումից հրաժարվելը անձնական պատճառների հետ է կապված եղել։ Այս մասին տեղեկանում ենք CivilNet-ի հրապարակումից։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մարտի 14-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով այդ հարցին՝ հավաստիացրել էր, որ Միրզոյանը չէր մեկնել հանդիպման, և այն հետաձգվել էր օբյեկտիվ իրավիճակների հետ կապված, ինչը երկրում սուր ճգնաժամի հետ է կապված եղել։
Կայքը գրում է, որ դեկտեմբերի 23-ին Միրզոյանը հիփոթեքային վարկի պայմանագիր է ստորագրել
CivilNet-ի հրապարակման համաձայն՝ առանձնատան կադաստրային փաստաթղթերում առկա էր նաև Բանկի, վաճառողի և գնորդի մեջև կնքված հիփոթեքային պայմանագիրը, որի տակ անձանբ ստորագրել է Արարատ Միրզոյանը։ Պայմանագիրի կնքման ամսաթիվը 2022-ի դեկտեմբերի 23-ն է, այսինքն՝ Մոսկվայում երեք արտգործնախարարների հանդիպման օրը։
Կայքը հրապարակել է պայմանագրից վերոնշյալն ապացուցող էջերը.
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը 2022-ի դեկտեմբերին վարկով նոր առաձնատուն է ձեռք բերել Կոտայքի մարզի Քասախ գյուղում: