Մոսկվան և Երևանը քննարկում են «բարձր մակարդակով» Հայաստանի միացումը Հռոմեական ստատուտին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Այդ շփումների մանրամասները ես անհրաժեշտ չեմ համարում հրապարակել։ Իհարկե, ենթադրում ենք, որ այդ սյուժեն կկարգավորվի դաշնակցային և փոխընդունելի ձևով», – նշել է նա։
Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Հռոմի ստատուտը ճանաչել է ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող, ինչը նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայում ՄՔԴ-ի իրավասությունը: Հռոմի կանոնադրությունը Հայաստանը ստորագրել է 1998թ.-ի հուլիսին, սակայն չի վավերացրել այն, քանի որ ՍԴ-ն 2004թ. պայմանագրի պարտավորությունները ճանաչել է երկրի Սահմանադրությանը հակասող:
Ռուսաստանի ԱԳՆ աղբյուրը մարտի 27-ին ТАСС-ին և РИА Новости – ին հայտնել է, որ Մոսկվան «բացարձակապես անընդունելի» է համարում ՄՔԴ-ի Հռոմեական ստատուտին միանալու Երևանի պլանները՝ Ռուսաստանի ղեկավարության դեմ օրդերների ֆոնին: Հաագայի Միջազգային քրեական դատարանի պալատը մարտի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր է տվել: