Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) տանը ոստիկանական գործողություններից տեղյակ չեմ, չեմ է ուզում մեկնաբանել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 6-ին ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը։
«Ասֆալտին փռելուն, պատերին ծեփելուն դեմ եմ, չեմ սիրում այդ խոսքերը, բայց ինչ վերաբերում է նրան, որ ով օրենք է խախտել,ապա կողմնակից ենք՝ թող պատասխան տան։ Թող ապացուցեն և նոր դատեն»,-ընդգծել է պատգամավորը։
Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխումներին՝ ըստ որի դատավորների տարիքային շեմը պետք է իջեցվի 25-ի, պատգամավորը նշեց, որ 25 տարեկանը ինչքան էլ ուզենա խելացի լինել,կարմիր դիպլոմով ավարտած լինի, փորձը շատ կարևոր է։
Դիտարկմանը, թե նմանատիպ լուրջ գործով զբաղված են և պատգամավորները, որոնց թվում ևս շատ են երիտասարդները, Ղուկասյանը չմեկնաբանեց՝ ընդգծելով, որ մտածելու շատ բան կա։
Անդրադառնալով պարգևավճարների թեմային՝ նա ընդգծեց, որ կողմնակից է,որ ժողովրդի աշխատավարձերը բարձրանան,ինչի ճանապարհը կարելի է գտնել։ Հարցին, թե վարչապետը շատ է խոսում պետական համակարգում դավաճանների առկայության մասին, ԲՀԿ պատգամավորը նկատեց, որ դավաճանները վարչապետի մեկ ստորագրությամբ կամ կազատվեն կամ բանտում կհայտնեն։ Այլ բան է, որ ասում ենք և հստակ քայլեր չենք գործարկում։
«Կոռուպցիայի դեմ պայքարի մասին շատ է խոսվում, բայց իսկական կոռուպցիոներներին,որ երկիրը օֆշորներում գրանցել և թալանում է, նրանց մասին որևէ խոսք անգամ չկա։ Ամենաշահույթ հետապնդող մարդկանց պատկանող ընկերությունները պետք է վերցնեն և դարձնեն պետական սեփականություն»,- նշեց Ղուկասյանը։