Ադրբեջանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոնային France Inter հանրային ռադիոյին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իր հայտարարությունների համար, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները
«Այն փաստը, որ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարը սխալմամբ Ադրբեջանի Ղարաբաղի շրջանն անվանել է «անկլավ» Ադրբեջանի ներսում՝ ի դեմս «Լեռնային Ղարաբաղի», անհարգալից վերաբերմունք է Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ»,- ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն Ֆրանսիային մեղադրել էր Հայաստանին միակողմանի աջակցելու համար։ «Լավ կլինի, որ Եվրոպայի առաջատար ուժ հանդիսացող երկրի պաշտոնյան հանդես գա որպես միջազգային իրավունքի սկզբունքների պահապան՝ միջնորդ դառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- հայտնել էր ԱԳՆ-ն։