Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Ես անհամբերությամբ սպասում եմ մեր համատեղ աշխատանքի շարունակությանը մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման համար», – գրել է վարչապետը Twitter-ում։
Մայիսի 29-ին Թուրքիայում կայացած նախագահական ընտրություններում քվեաթերթիկների 98,33%-ի մշակման արդյունքներով Էրդողանը հավաքել է ձայների 52,10%-ը, ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է քվեների 47,90%-ը։