Ունենք ոստիկանությունից ազատված և տարբեր տեսակի պատասխանատվության ենթարկված անձինք, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ոստիկանության գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը։
Նրա խոսքով՝ նրա խոսքով՝ միայն 2022 թվականին ոստիկանույթունից ազատվել է 45 անձ, սակայն չնշեց, թե Եռաբլուրի միջադեպով քանի անձ է ազատվալ կամ ազատվել է թե ոչ։
Ֆիդանյանը նշեց, որ Ոստիկանության գվարդիայի ձևավորման ուղղությամբ կան դժվարություններ։ «Գվարդիան իր մեջ կներառի զորքերը և պետական պահպանության ծառայությունը, իսկ ինչ վերաբերում է վարչություններին, ապա նախատեսվում է ներդնել լիովին նոր մոդել։ Ներկայիս մարզային վարչության փոխարեն լինելու են քրեական ոստիկանության ստորաբաժանումներ»,- պարզաբանեց Ֆիդանյանն ու հավելեց, որ դրանք զբաղվելու են առանձնապես ծանր և ծանր հանցագործությունների բացահայտումներով, իսկ բաժինների փոխարեն կլինեն համայնքային բաժիններ, որոնք զբաղվելու են միջին և նվազ ծանր հանցագործություններով։