Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը Armenia Today-ի հետ զրույցում պաշտոնապես չի հաստատում երկու դատախազների աշխատանքից ազատման լուրը:
News-ի տվյալներով՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը և Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել։
Հիշեցնենք, որ վերջինս ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով մեղադրող դատախազն է: