• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
29 Նոյեմբեր 2023 18:59
  • 402.29
  • 440.59
  • 4.54
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Եվրախորհրդի ղեկավարը խոսել է Բրյուսելում Փաշինյանի և Ալիևի հանդիպման արդյունքների մասին

Աշխարհում, Քաղաքականություն,
15 Հուլիս 2023 21:28
ShareShareShare
Наш Telegram
Եվրախորհրդի ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կվերաբերեն նավթի մատակարարումներին
telegram

Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են օրակարգային բոլոր հարցերը, ամփոփելով իր մասնակցությամբ այսօր Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը՝ հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Նա բանակցություններն «անկեղծ և ազնիվ» է որակել։ Միշելը հայտնել է, որ բանակցությունների ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ևս մեկ անգամ լիովին հաստատել են հարգանքը երկու երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ՝ «հիմնվելով այն ըմբռնման վրա, որ Հայաստանի տարածքը կազմում է 29.800 քառակուսի կիլոմետր, իսկ Ադրբեջանի տարածքը՝ 86.600 քառակուսի կիլոմետր»։

Միշելը հայտնել է, որ կողմերը հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցեր են քննարկել: Միշելի խոսքով՝ Փաշինյանն ու Ալիևը վերահաստատել են հանձնառութունը 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին, պայմանավորվել ակտիվացնել և արագացնել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների աշխատանքը։

Միշելի դիտարկմամբ՝ վերջին երկու ամիսների ընթացքում կողմերը հստակ առաջընթաց են գրանցել հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ բանակցություններում: Միշելի խոսքով՝ կողմերը քննարկել են ապագա տրանսպորտային համաձայնագրերի պայմանները, որոնցում տեղ են գտնելու ինքնիշխանության, իրավասության և փոխադարձության սկզբունքները: Նա նշել է, որ երկաթուղու շինարարությունը պետք է անհապաղ սկսվի։

«ԵՄ-ն պատրաստ է ֆինանսական աջակցություն տրամադրել Հայաստանին, բայց որոշ մանրամասներ դեռևս հստակեցման կարիք ունեն։ Այդուհանդերձ, այս թեմայի վերաբերյալ դիրքորոշումները մոտ են իրար, ակտիվորեն ուսումնասիրվում են հնարավոր տարբերակները»,-ասել է նա։

Միշելը հայտնել է, որ կողմերը քննարկել են «Ղարաբաղի հայ բնակչության և Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը»: Նրա խոսքով՝ «ներկայիս իրավիճակն ակնհայտորեն անկայուն է և չի բխում որևէ մեկի շահերից»։

«Ես ընդգծել եմ Լաչինի ճանապարհի բացման անհրաժեշտությունը։ Ես նաև նշել եմ Ադրբեջանի՝ Աղդամի միջոցով մարդասիրական մատակարարումներ իրականացնելու պատրաստակամությունը։ Ես խրախուսում եմ մարդասիրական մատակարարումները՝ բնակչության կարիքները բավարարելու համար: Ես նաև ողջունել եմ ԿԽՄԿ-ի կողմից բժշկական տարհանման վերսկսումը»,-ասել է նա։ Եվրախորհրդի ղեկավարի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը «հավաստիացումների կարիք ունի նախևառաջ իր իրավունքներին և անվտանգությանը վերաբերող հարցերում»:

«Այս համատեքստում ես Եվրամիության աջակցությունն եմ հայտնել Բաքվի և նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում բնակվող հայերի միջև ուղիղ երկխոսությանը։ Այդ երկխոսությունը պետք է անհրաժեշտ վստահություն ապահովի բոլոր մասնակիցների համար»,- հայտարարել Է Միշելը։

Նա տեղեկացրել է, որ այսօրվա բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև գերիների հարցը։

Միշելի խոսքով՝ առաջնորդները հաստատել են իրենց հավատարմությունը «ջենթլմենական ըմբռնմանը», ինչը, ըստ նրա, «կհեշտացվի զինվորների ազատ արձակումը, որոնք ակամայից անցնում են սահմանի մյուս կողմը»:

«Ես հանդես եմ եկել երկու կողմից էլ ձերբակալվածներին ազատ արձակելու օգտին։ Այսօրվա հանդիպմանը քննարկվել է նաև անհայտ կորած անձանց ճակատագրի հարցում համագործակցության ընդլայնման ապահովման, ինչպես նաև ականազերծման կարևորությունը: Ես ևս մեկ անգամ կոչ եմ արել կողմերին հնարավորինս շատ տեղեկատվություն փոխանակել»,-ասել է Միշելը։

ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը մանրամասներ է հայտնել Բրյուսելում տեղի ունեցած՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումից։շ

Բրյուսելում ավարտվել է հուլիսի 15-ին մեկնարկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի առաջ  Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի նամակը փոխանցել էր Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին։

Հուլիսի 15-ին հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հրատապ ահազանգ-դիմումներ է ներկայացրել միջազգային հանրության դերակատարներին՝ Արցախում անվտանգային ու հումանիտար վերահաս աղետի կանխման նպատակով։ Մասնավորապես, Արայիկ Հարությունյանը նամակներով դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ բոլոր երկրների ղեկավարներին, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, ԵԱՀԿ Գործող նախագահին, Եվրոպական Խորհրդի նախագահին, Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղարին, ինչպես նաև Հայաստանի վարչապետին։

Հուլիսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։

telegram
Tags: АрменияԵռակողմ հանդիպումՇառլ ՄիշելՓաշինյան-Միշել-Ալիև

Առնչվող Նորություններ

Armbrok-ը որոշել է փակել որոշ ոչ ռեզիդենտների հաշիվները

Armbrok-ը որոշել է փակել որոշ ոչ ռեզիդենտների հաշիվները

29 Նոյեմբեր 2023 17:58

Ռուսաստանցիների շրջանում հայտնի հայկական Armbrok բրոքերը որոշել է փակել որոշ ոչ ռեզիդենտների հաշիվները։ Տեղեկությունն Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել...

Իմ ներկայացուցիչն Ադրբեջանի նախագահի ապարատին փաստաթղթեր է փոխանցել․ Սամվել Բաբայան

29 Նոյեմբեր 2023 16:08

Շահրամանյանն այսօր էլ բանակցում է Ադրբեջանի հետ, ամեն օր զանգում է Բաքու․ Սամվել Բաբայան

Շահրամանյանն այսօր էլ բանակցում է Ադրբեջանի հետ, ամեն օր զանգում է Բաքու․ Սամվել Բաբայան

29 Նոյեմբեր 2023 15:18

Ադրբեջանը Միրզոյանին «ընթացիկ իրողությունները կեղծելու փորձի մեջ» է մեղադրել

Միրզոյանը կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին

29 Նոյեմբեր 2023 14:43

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով գտնվում է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում: Նախարարը այնտեղ կմասնակցի ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի...

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի միջև շփումների հնարավորությունը

Կրեմլը մեկնաբանել է Պուտինի և Փաշինյանի միջև շփումների հնարավորությունը

29 Նոյեմբեր 2023 13:30

Կրեմլը մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև շփումների հնարավորությունը, հայտնում է Ռիա Նովոստին։  Պուտինը կխոսի...

Զախարովան Փաշինյանից կոնկրետ գործողություններ է ակնկալում

Զախարովան Փաշինյանից կոնկրետ գործողություններ է ակնկալում

29 Նոյեմբեր 2023 13:12

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է արել սպասել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ գործողություններին Նա այսպես է պատասխանել դեկտեմբերին...

Ավելին
  • Լուրեր
Բեռլինի կինոթատրոնում հայկական կինեմատոգրաֆիայում Ցեղասպանության արտացոլման մասին ծրագիր է կայանալու

Բեռլինի կինոթատրոնում հայկական կինեմատոգրաֆիայում Ցեղասպանության արտացոլման մասին ծրագիր է կայանալու

29 Նոյեմբեր 2023 18:45
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում

Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության  

29 Նոյեմբեր 2023 18:25
Armbrok-ը որոշել է փակել որոշ ոչ ռեզիդենտների հաշիվները

Armbrok-ը որոշել է փակել որոշ ոչ ռեզիդենտների հաշիվները

29 Նոյեմբեր 2023 17:58
Բռնցքամարտի պատանիների ԱԱ․ հայ մարզիկները հաղթել են մրցակիցներին

Բռնցքամարտի պատանիների ԱԱ․ հայ մարզիկները 3 մեդալ են նվաճել

29 Նոյեմբեր 2023 17:45
Կաթնամթերք արտադրող մի շարք ընկերությունների արտադրանքի ներմուծումը ՌԴ թույլատրվել է

Խախտումների հայտնաբերումը «Ռոսսելխոզնադզորի» կողմից նախորդ 11 ամիսների համեմատ 110 անգամ աճել է. ՍԱՏՄ

29 Նոյեմբեր 2023 17:26
Տարադրամի փոխարժեքները մայիսի 26-ի դրությամբ նվազել են

Տարադրամի փոխարժեքը Հայաստանում նոյեմբերի 29-ին՝ ըստ ԿԲ տվյալների

29 Նոյեմբեր 2023 16:36
Քննչական կոմիտեին 200 մլն դրամ կփոխանցվի

ՔԿ-ն կաշառքի դիմաց բանակից ազատելու դեպքերով քննություն է իրականացնում

29 Նոյեմբեր 2023 16:20

Իմ ներկայացուցիչն Ադրբեջանի նախագահի ապարատին փաստաթղթեր է փոխանցել․ Սամվել Բաբայան

29 Նոյեմբեր 2023 16:08
Խոհեմ կլինի, եթե ցանկացած երկիր արտահանման չափը չգերազանցի 20 տոկոսը. էկոնոմիկայի նախարար

Խոհեմ կլինի, եթե ցանկացած երկիր արտահանման չափը չգերազանցի 20 տոկոսը. էկոնոմիկայի նախարար

29 Նոյեմբեր 2023 15:49
Քննչական կոմիտեն առաջինն ինձ է կանչել հարցաքննության․ Սամվել Բաբայան

Քննչական կոմիտեն առաջինն ինձ է կանչել հարցաքննության․ Սամվել Բաբայան

29 Նոյեմբեր 2023 15:36
Բեռլինի կինոթատրոնում հայկական կինեմատոգրաֆիայում Ցեղասպանության արտացոլման մասին ծրագիր է կայանալու
Հայաստան

Բեռլինի կինոթատրոնում հայկական կինեմատոգրաֆիայում Ցեղասպանության արտացոլման մասին ծրագիր է կայանալու

29 Նոյեմբեր 2023 18:45

Բեռլինի «ՍԻՆԵՄԱ ՏՐԱՆՍՏՈՊԻԱ» կինոթատրոնը Հայոց կինեմատոգրաֆիայում ցեղասպանության արտացոլմանը նվիրված ծրագիր կանցկացնի, հաղորդում է կինոթատրոնի կայքը։ «Ֆիլմերի այս շարքը «պատմական» ցեղասպանությունը...

Կարդալ
Հայկ Մարտիրոսյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Ռումինիայում անցկացված արագ շախմատի առաջնությունում
Իրավունք

Դատախազը Վիգեն Սարգսյանի վերաբերյալ գործն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան՝ հեռակա դատաքննության  

29 Նոյեմբեր 2023 18:25

Դատախազը 2023 թվականի նոյեմբերի 29-ին հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթով մեղադրական եզրակացությունը և վարույթի...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ