ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 15-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումն անվանել է անարդյունավետ՝ Լաչինի միջանցքի բացման և ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի հաղթահարման առումով։ Նա կառավարության հուլիսի 20-ի նիստի ժամանակ հայտնել է, որ հանդիպումը որևէ կոնկրետ արդյունք չտվեց։
«Քաղաքական առումով Շառլ Միշելն իր հայտարարության մեջ ընդգծվեց Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը, ինչպես նաև ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության օրակարգը և Ստեփանակրետի ու Բաքվի միջև երկխոսության միջոցով հասցեագրելու անհրաժեշտությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ մեր համոզմունքը եղել և շարունակվում է մնալ այն, որ առանց միջազգային ներգրավվածության և մեխանիզմների այս երկխոսույթունը չի կարող արդյունավետ լինել առնվազն այն պատճառով, որ Բաքուն շարունակում է իր ագրեսիվ և սպառնալից հռետորաբանությունը ԼՂ հայության նկատմամբ, որի խորքային նպատակը մեր գնահատմամբ ԼՂ-ի հայերի նկատմամբ էթնիկ զտումների իրականացումն է։
«Հիմա արդեն դա ոչ թե տեսական պնդում է, այլ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման կոնկրետ ծարգիր, որի ուղիղ դրսևորումը էլեկտրաէներգիայի, բնական գազի, պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների՝ դեպի ԼՂ մատակարարման իսպառ բացակայությունն է, այնտեղ հայերի բնակվելն անհնար դարձնելու նպատակով»,- շեշտեց վարչապետը։
Նա նաև հիշեցրեց, որ ՄԻԵԴ-ի՝ փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումները, որոնցով Ադրբեջանին պարտավորեցվում է բացել Լաչինի միջանցքը, չի կատարվել։
Բրյուսելում քննարկված հաջորդ հարցի մասին, որտեղ Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց 29 800 և 86 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը ճանաչելն էր վերահաստատվել, Փաշինյանն ասաց․ «Սահմանների դելիմիտացիան պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա, և առաջիկայում մենք պետք է կոնկրետացնենք սահմանագծման աշխատանքների քարտեզագրական հիմքը։
Տարածաշրջանային կոմունիկացիայի բացումն, ինչպես նշված է ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության և հավասարության սկզբունքի հիման վրա։ Ինչ վերաբերում է հումնաիտար հարցերին, ապա Ադրբեջանը շարունակում է դրժել միջազգային գործընկերներին այս թեմայով իր տված խոստումները»,- ընդգծեց վարչապետը։
Այսուհանդերձ, ըստ երկրի ղեկավարի, բանակցային գործընթացը պետք է շարունակվի հնարավորինս ինտենսիվ և պետք է փոխադարձ լուծումներ գտնելու ուղղությամբ ակտիվ ջանքեր գործադրել։
«Մենք անհոգնել պետք է շարունակենք աշխատանքը գերիների վերադարձի և անհետ կորած համարվող անձանց ճակատագրի պարզաբանման ուղղությամբ։ Այս խահին մեր խնդիրը ԼՂ-ում հաստատված հումանիտար ճգնաժամի վրա ավելի մեծ միջազգային ուշադրություն հրավիրելն է, դիվանագիտական եղանակներով հաստատված իրավիճակը միջազգային մամուլում և սոցիալական ցանցերում հնարավորինս լայնորեն և օբյեկտիվ ներկայացնելու միջոցով»։
Նրա խոսքով՝ այս ընթացքում էլ ավելի է սրվել Լաչինի միջանցք և ԼՂ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը։ Միևնույն ժամանակ Ստեփանակրետի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը իրավիճակի հաղթահարման ամենակառուցողական սցենարն է և պետք է բոլոր ջանքերը գործադրել այս ուղղությամբ։