• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
23 Սեպտեմբեր 2023 17:11
  • 387.24
  • 411.87
  • 4.03
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀՀ ԱԳՆ-ն կոչ է անում զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը

Իրավիճակը սահմանին, Քաղաքականություն,
01 Սեպտեմբեր 2023 17:44
ShareShareShare
Наш Telegram
Բաքուն կասկածի տակ է դնում ՀՀ անկախությունը և տարածքային ամբողջականությունը․ ՀՀ ԱԳՆ
telegram

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այսօր՝ սեպտեմբերի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ՝ միջազգային հանրությանն ու տարածաշրջանային դերակատարներին կոչ անելով հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը։

ԱԳՆ-ում շեշտել են, որ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր սկզբունքային դիրքորոշումը, որ Ադրբեջանի զինված ուժերի բոլոր ստորաբաժանումները պետք է դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարածքից։

«Կոչ ենք անում միջազգային հանրությանն ու տարածաշրջանում իրական կայունությամբ շահագրգիռ դերակատարներին առկա մեխանիզմների կիրառմամբ և գործուն ու հստակ քայլերի միջոցով զսպել Ադրբեջանի օրեցօր սաստկացող առավելապաշտական վարքագիծը՝ իրավիճակի հետագա սրումը կանխելու և Ադրբեջանին կառուցողական դաշտ վերադարձնելու նպատակով»,-ընդգծել են ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում շեշտել են, որ Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգությունները, որոնք զուգորդվում են ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումների վերաբերյալ ադրբեջանական կողմից տարբեր մակարդակներով, ինչպես նաև տարբեր պետական լրատվամիջոցներով պարբերաբար հնչող հայտարարություններով ու ռազմատենչ հռետորաբանությամբ, հանդիսանում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով առկա հարցերը կարգավորելու, սեփական կամքը պարտադրելու Բաքվի ագրեսիվ քաղաքականության շարունակությունը:

«Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը վերացնելու հասցեական կոչերի և աճող ճնշման պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրանքը նաև միտված է շեղել միջազգային հանրության ուշադրությունը և խուսափել իր պարտավորությունների կատարումից: Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի նմանօրինակ ագրեսիվ գործելաոճը, որն ուղեկցվում է արդեն 8 ամսից ավելի տևող Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փաստացի պաշարմամբ, և կարող է լրջորեն խոչընդոտել տարածաշրջանում կայունություն և տևական խաղաղություն հաստատելու ջանքերին»,-ասված է հայատարարության մեջ։

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլ է սկսվել սեպտեմբերի 1-ին, երբ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ժամը 07:50-ից Ադրբեջանի Զինված ուժերը ինտենսիվ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Սոթքում և Նորաբակում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ: Հայաստանը հայտնել է ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրետակոծության հետևանքով 4 զոհի և մեկ վիրավորի մասին, Ադրբեջանը հայտնել է երեք վիրավորի մասին։

Գրեթե մեկ տարի առաջ՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին, ադրբեջանական զինուժը սկսեց հրետանային, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակոցներ իրականացնել Գորիսի, Սոթքի և Ջերմուկի հայկական դիրքերի ուղղությամբ։

Վերջին տվյալներով՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական ագրեսիայի ժամանակ հայկական կողմից զոհերի և անհայտ կորածների թիվը հասել է 207-ի՝ ներառյալ երեք խաղաղ բնակիչների զոհվելը, որոնցից երկուսը անհետ կորած են։ Վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, մոտ 20 զինծառայող գերի է ընկել։

Բաքուն Արցախը շրջափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։ 2023 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանն արգելեց մարդասիրական օգնության առաքումը Լաչինի միջանցքով, իսկ ավելի ուշ այնտեղ բետոնե պատնեշներ տեղադրեց:

Կարդացեք և դիտեք Armenia Today-ի բացառիկ ռեպորտաժն այն մասին, թե ինչպես է ապրում սահմանային Սոթքը, որը 2022 թվականի սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի կրակոցների տակ էր ընկել։

telegram
Tags: АрменияԱԳՆհայտարարությունՍոթք

Առնչվող Նորություններ

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

23 Սեպտեմբեր 2023 12:35

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Վահագն Աֆյանին Հնդկաստանի Հանրապետությունում արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի...

Ամերիկացի կոնգրեսականները ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ամերիկացի կոնգրեսականները ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

23 Սեպտեմբեր 2023 12:10

Ամերիկացի կոնգրեսականները՝ սենատոր Գարի Փիթերսի (դեմոկրատ, սենատոր Միչիգանից) գլխավորությամբ, ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և այցելելու...

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

Ընդդիմությունն ի աջակցություն Արցախի՝ բողոքի ակցիաներ և երթ է իրականացրել

23 Սեպտեմբեր 2023 00:56

Սեպտեմբերի 22-ի վաղ առավոտից շարունակվել են բողոքի զանգվածային ակցիաներն ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականի պահանջով։ Անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվել...

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

Ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը

22 Սեպտեմբեր 2023 23:46

Ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի շրջանակներում ցուցարարները երթ են իրականացրել Երևանի կենտրոնական փողոցներում՝ կաթվածահար անելով երթևեկությունը։ Երթն...

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է բողոքի ակցիաներին միացած համալսարանները

22 Սեպտեմբեր 2023 23:30

Հանրապետության հրապարակում ի աջակցություն Արցախի և կառավարության հրաժարականը պահանջող ակցիայի շրջանակներում «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ներկայացրել է զանգվածային...

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

ՀՀ վարչապետը Գերմանիայի կանցլերի հետ քննարկել է ԼՂ իրավիճակը

22 Սեպտեմբեր 2023 23:01

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ռազմաքաղաքական...

Ավելին
  • Լուրեր
ԱՄՆ-ում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած

ԱՄՆ-ում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած

23 Սեպտեմբեր 2023 16:15
Հնդկաստանում երեխան ծնվել է 26 մատներով․ նրան համեմատել են աստվածուհու հետ

Հնդկաստանում երեխան ծնվել է 26 մատներով․ նրան համեմատել են աստվածուհու հետ

23 Սեպտեմբեր 2023 15:30
Հայաստանի թաեքվոնդոյի չեմպիոնը ծանր վնասվածք է ստացել Հանրապետության հրապարակում կիրառված լուսաձայնային նռնակից

Հայաստանի թաեքվոնդոյի չեմպիոնը ծանր վնասվածք է ստացել Հանրապետության հրապարակում կիրառված լուսաձայնային նռնակից

23 Սեպտեմբեր 2023 14:58
Համացանցում հայտնվել է «ԼՂ-ում ռուս խաղաղապահների պահեստի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակման» տեսանյութը

Համացանցում հայտնվել է «ԼՂ-ում ռուս խաղաղապահների պահեստի վրա Ադրբեջանի ԶՈւ հարձակման» տեսանյութը

23 Սեպտեմբեր 2023 14:23
Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու մեղադրանքով երկու անձ կալանավորվել է. ՔԿ

Ոստիկանին հարվածելու և համակարգչային ակումբի գույքը վնասելու համար ձերբակալվել է ակցիայի մասնակից․ ՔԿ

23 Սեպտեմբեր 2023 13:57
Ադրբեջանական զորքը չի մտել Ստեփանակերտ․ Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է

Ադրբեջանական զորքը չի մտել Ստեփանակերտ․ Արցախի տեղեկատվական շտաբը հերքում է

23 Սեպտեմբեր 2023 13:36
Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ

Թբիլիսին պատրաստ է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ

23 Սեպտեմբեր 2023 13:21
Երևանի կենտրոնում 4-րդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Արցախի (ուղիղ)

Երևանի կենտրոնում 4-րդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը՝ ի պաշտպանություն Արցախի (ուղիղ)

23 Սեպտեմբեր 2023 13:06
Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Վահագն Աֆյանը նշանակվել է Հնդկաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

23 Սեպտեմբեր 2023 12:35
Ամերիկացի կոնգրեսականները ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

Ամերիկացի կոնգրեսականները ժամանել են Հայաստան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը

23 Սեպտեմբեր 2023 12:10
ԱՄՆ-ում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած
Աշխարհում

ԱՄՆ-ում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած

23 Սեպտեմբեր 2023 16:15

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում երկու տարեկան աղջիկ է անհետացել. նրան գտել են շների մոտ քնած։ Այս մասին գրում է Insider-ը։ Նշվում...

Կարդալ
Հնդկաստանում երեխան ծնվել է 26 մատներով․ նրան համեմատել են աստվածուհու հետ
Աշխարհում

Հնդկաստանում երեխան ծնվել է 26 մատներով․ նրան համեմատել են աստվածուհու հետ

23 Սեպտեմբեր 2023 15:30

Հնդկական Բհարատպուր քաղաքում աղջիկ է ծնվել 26 մատով՝ ձեռքերին ունի յոթ մատ, իսկ ոտքերին՝ վեց։ Այս մասին հայտնում է The...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ