Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը Նյու Դելիում տեղի ունեցած G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները, Միշելն այս մասին գրել է X սոցիալական ցանցում (նախկին Twitter)։
Նա նշել է, որ Էրդողանի հետ քննարկել են նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունները, Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը։