• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
19 Սեպտեմբեր 2023 12:05
  • 385.81
  • 411.58
  • 4
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

ՀՀ-ն ԼՂ տարածքում վարչակարգ չի ստեղծել, ԼՂ-ում բանակ չունի․ ՀՀ ԱԳՆ

Քաղաքականություն,
19 Սեպտեմբեր 2023 11:30
ShareShareShare
Наш Telegram
Երևանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա
telegram

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերին՝ հայտարարելով, որ դրանք իրականության հետ աղերս չունեն։

«Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցի պաշտոնյաների խոսույթը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների և Հայաստանի դեմ ագրեսիայի քաղաքականության իրականացման գործում միջազգային հանրությանը «համապատասխանատու» կարգելու նպատակ ունի, ինչն անընդունելի է: Վերոհիշյալ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչները պնդել են, թե Հայաստանի Հանրապետությունը մերժում է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր առաջարկները: Անհասկանալի է, թե ինչ առաջարկների մասին է խոսում Ադրբեջանը, և օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպման մասին հաղորդագրության մեջ տվյալ հարցը պարզաբանված չէ»,-շեշտել են ԱԳՆ-ում։

ԱԳՆ-ում շեշտել են, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից զորքերի հայելային ետքաշման առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ և ՀՀ-ն պատրաստ է օր առաջ ներգրավվել դրա իրականացման շուրջ քննարկումներում:

«Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի տարածքում ստեղծել է վարչակարգ, իրականության հետ որևէ աղերս չունեն: Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով: Հայաստանի Հանրապետությունը ողջունում է երկարատև դադարից հետո հումանիտար առաջին բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ և հույս ունի, որ այն շարունակական ու կայուն բնույթ կկրի»,-ասված է հայտարարության մեջ։

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ Հայաստանի ռազմական կարողությունների զարգացման մասին Ադրբեջանի նկատառումները նույնպես անհասկանալի են:

Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ հարևանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ ձեռնարկելու որևէ մտադրություն չունի, իսկ ռազմական ոլորտի բարեփոխումները սեփական տարածքային անվտանգությունն ապահովելու նպատակ ունեն:

«Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, լարվածության թուլացման միջոցը տեսնում ենք Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունենք, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված մեր միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար»,-ասված է հայտարարության մեջ։

Սեպտեմբերի 19-ին Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ մի քանի օր հետո Լաչինի միջանցքի ու Ակնայի ճանապարհի ուղղություններով ՌԴ Ռոստով քաղաքից ԿԽՄԿ-ի մեքենաներով բեռների տեղափոխում է նախատեսվում։ Սեպտեմբերի 18-ին ԿԽՄԿ-ն անհրաժեշտ մարդասիրական օգնություն էր հասցրել Ստեփանակերտ՝ անցնելով միաժամանակ Լաչինի և Ակնայի ճանապարհներով։

Սեպտեմբերի 17-ին հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության իշխանություններն ընդունել են Բերձորի միջանքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով հումանիտար բեռների համաժամանակյա տեղափոխման առաջարկը, որն  ստացել էին ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակից և ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունից։

2022-ի դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում էր կայացվել դիմել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը: Հունիսի 15-ից Ադրբեջանն արգելել էր Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները։

telegram
Tags: ԱԳՆԼՂ

Առնչվող Նորություններ

ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ

ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ

19 Սեպտեմբեր 2023 11:05

Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել...

Փաշինյանը կնոջ հետ կեսգիշերին գնացել է ՔՊ շտաբ, քննարկվել է Մարությանի հարցը

Փաշինյանը կնոջ հետ կեսգիշերին գնացել է ՔՊ շտաբ, քննարկվել է Մարությանի հարցը

19 Սեպտեմբեր 2023 10:48

ՔՊ-ում շատ ծանր են տարել ընտրությունների արդյունքները` համարժեք համարելով պարտության, գրել է «Հրապարակ»-ը: Ընտրությունների արդյունքներն իմանալուց հետո, ըստ թերթի տվյալների,...

Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 29-ին

Ինչ եղանակ սպասել սեպտեմբերի 19-ին Հայաստանում ու Արցախում

19 Սեպտեմբեր 2023 09:10

Երևանում սեպտեմբերի 19-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։   Մարզերում սեպտեմբերի 20-ի, 23-ի...

Պատրաստվել զանգվածային ընդվզման․ Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն պատրաստվում է վերահաշվարկ իրականացնել

19 Սեպտեմբեր 2023 00:41

«Մայր Հայաստան» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ ՔՊ-ն պատրաստվում է վերահաշվարկ իրականացնել և կոչ է արել...

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Հայկ Մարությանի առաջարկին

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Հայկ Մարությանի առաջարկին

19 Սեպտեմբեր 2023 00:05

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն արձագանքել է «Ազգային առաջընթաց» կուսակցության առաջնորդ Հայկ Մարությանի՝ առանց նախապայմանների իրեն որպես քաղաքապետ ընտրելու...

Երևանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա

ՄԱԿ ԳԱ շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում օրակարգում չկա․ ԱԳՆ խոսնակ

18 Սեպտեմբեր 2023 21:41

Նյու Յորքում կայացող ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում այս պահին օրակարգում չկա, Armenia Today-ին...

Ավելին
  • Լուրեր
Երևանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա

ՀՀ-ն ԼՂ տարածքում վարչակարգ չի ստեղծել, ԼՂ-ում բանակ չունի․ ՀՀ ԱԳՆ

19 Սեպտեմբեր 2023 11:30
ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ

ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ

19 Սեպտեմբեր 2023 11:05
Փաշինյանը կնոջ հետ կեսգիշերին գնացել է ՔՊ շտաբ, քննարկվել է Մարությանի հարցը

Փաշինյանը կնոջ հետ կեսգիշերին գնացել է ՔՊ շտաբ, քննարկվել է Մարությանի հարցը

19 Սեպտեմբեր 2023 10:48
Ադրբեջանի ՊՆ-ն օրվա մեջ 3-րդ ստահոդ հայտարարությունն է արել․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն օրվա մեջ 3-րդ ստահոդ հայտարարությունն է արել․ ԱՀ ՊՆ

19 Սեպտեմբեր 2023 10:36
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու հայ ժողովրդի ինքնիշխանությանը և անվտանգությանը. Բլինքենը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ

Ողջունում ենք Լաչինով և Ակնայով մարդասիրական բեռների միաժամանակյա տեղափոխումն Արցախ․ Բլինքեն

19 Սեպտեմբեր 2023 10:27

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել հրադադարի խախտման մասին

19 Սեպտեմբեր 2023 10:14
Արտարժույթի փոխարժեքները՝ հայաստանյան բանկերում

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում՝ սեպտեմբերի 19-ին

19 Սեպտեմբեր 2023 09:56
ՀՀ և ԱՀ պաշտպանության նախարարությունները հերքում են Ադրբեջանի ՊՆ-ին

Արցախի ՊՆ-ն պատասխանել է դիվերսիոն ներթափանցում կատարելու Ադրբեջանի մեղադրանքներին

19 Սեպտեմբեր 2023 09:39
Հադրութում զինամթերքի պայթյունի հետևանքով ադրբեջանցի անասնապահ է զոհվել

Ֆուզուլի-Շուշի ճանապարհին ականի պայթյունից երկու ադրբեջանցի է պայթել

19 Սեպտեմբեր 2023 09:22
Տեղումներ չեն սպասվում․ եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 29-ին

Ինչ եղանակ սպասել սեպտեմբերի 19-ին Հայաստանում ու Արցախում

19 Սեպտեմբեր 2023 09:10
Երևանի օրակարգում Միութենական պետությանն անդամակցելու հարց չկա
Քաղաքականություն

ՀՀ-ն ԼՂ տարածքում վարչակարգ չի ստեղծել, ԼՂ-ում բանակ չունի․ ՀՀ ԱԳՆ

19 Սեպտեմբեր 2023 11:30

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերին՝...

Կարդալ
ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ
Քաղաքականություն

ՔՊ վարչության նիստը շատ թեժ է անցել. հույսը «Հանրապետություն» կուսակցությունն է. ԶԼՄ

19 Սեպտեմբեր 2023 11:05

Երևանի ավագանու ընտրություններից հետո ՔՊ վարչության նիստը երեկ շատ թեժ է անցել. ՔՊ-ականները փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել միմյանց հասցեին, փորձել...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ