Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որտեղ քննարկել են Արցախի Հանրապետությունում «ավարտված» ռազմական գործողությունները։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ այս մասին հայտնել Է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, որտեղ Արցախի նկատմամբ ագրեսիան կրկին «հակաահաբեկչական միջոցառումներ» են որակել։
Ըստ ԶԼՄ-ների՝ զրույցը տեղի է ունեցել սեպտեմբերի 20-ին՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ։ Վերջին տվյալներով՝ կա 200 զոհ և 400 վիրավոր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր ԼՂ-ում զինված գործողություն սկսելու մասին։ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ, իբր, քաղաքացիական բնակչությունը և քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները թիրախ չեն, շարքից հանվում են միայն «ռազմական թիրախները»:
ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ի ժամը 13:00-ից մարտական գործողություններն ամբողջությամբ դադարեցնելու մասին: Պայմանավորվածության պայմաններն են՝ հայկական զինված կազմավորումները վայր են դնում զենքերը, լքում մարտական դիրքերն ու ամբողջությամբ զինաթափվում, հանձնվում է ողջ սպառազինությունն ու ծանր տեխնիկան։