«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնել են, որ քաղաքական իշխանություններն ՀՀ առողջապահության նախարար են փնտրում։ Թերթի տեղեկություններով՝ նրա վրա կենտրոնացել է անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրա աշխատանքից դժգոհ են:
Բացի այդ՝ «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտակ Մանուկյանը դատի էր տվել նախարարին, որպեսզի վերականգնվի այդ պաշտոնին: Նախարարը պարտվել է դատարանում։ Մինչ այդ Ծաղիկ Վարդանյանն էր դատի տվել նախարարին և նույնպես վերականգնվել Առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության պետի իր պաշտոնում։