Հայ համայնքը Մայամիում հանրահավաք է անցկացրել՝ կոչ անելով Հանրապետական կուսակցությանը պատասխանատվության ենթարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին Ադրբեջանին զինելու համար, հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA): Նրանց է միացել ԱՄՆ նախագահի թեկնածու Վիվեկ Ռամասվամին։
Ռամասվամին հայտարարել է, որ սա «հավանաբար, ամենաթերգնահատված վայրագությունն է աշխարհում, որը համարժեքորեն չի գնահատվել արևմտյան Ամերիկայի այլ էլիտաների կողմից»:
Ակցիան տեղի է ունեցել Ադրիեն Արշտ կենտրոնի մոտ, որտեղ նախատեսվում էր անցկացնել ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահական բանավեճերը։ Ցուցարարները Բայդենի վարչակազմից պահանջել են պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին և ապահովել բռնագաղթածների՝ Արցախ վերադառնալու իրավունքը։
Հայերը պահել են «Բարձրացրո՛ւ ձայնդ, փրկի՛ր քրիստոնյաների կյանքեր», «120 հազար պատճառ» գրություններով պաստառներ և վանկարկել «Բայդեն, Բայդեն, որտե՞ղ ես»։
Ավելի վաղ Ռամասվամին Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում Ադրբեջանին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ դաժանությունների մեջ։ Նա նաև մեղադրել էր Բայդենի վարչակազմին և ամերիկյան լրատվամիջոցներին՝ ուկրաինական իրադարձությունների ֆոնին ղարաբաղյան հակամարտության նկատմամբ անտարբերության և ադրբեջանական ագրեսիայի մեջ