«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին ոստիկանների վարքագծի մասին հարցով:
«Արդեն մի քանի տարի է, ինչ ձևավորվել է հետևյալ իրավիճակը: Մենք տեսնում ենք ոստիկանական դաժանություն, երբ մարդկանց ծեծում են տեսախցիկների առջև: Հետո ոստիկաններին բերում են, սուտ ցուցմունքներ են տալիս, որ իբր հարվածել են, հետո մեղադրանք են առաջադրում, հետո գործը դատարան են տանում: Դատարանն էլ բնականաբար տանում է կալանքի, մարդկանց փակում են: Հետո գործը կարճվում է ինչ-որ ժամանակ»,- նշեց պատգամավորը։
Վահե Ղազարյանն արձագանքեց՝ ասելով, որ «ոստիկանությունը երբեք այնքան գրագետ, օրինական և համբերատար չի գործել, որքան հիմա»։
«Փորձե՛ք ավելի օրիգինալ լինել, նախկինում եղած վատ երևույթները մեջբերելով փորձում եք արդարացնել այն, ինչ կատարվում է, մարդիկ արդեն հոգնել են այս ամենից»,- ասաց Լևոն Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: