ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակի նախկին ղեկավար Նաիրի Պետրոսյանը նշանակվել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի՝ Նաիրի Պետրոսյանին նշանակել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստամբուլ)»,- ասված է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրում։
Նաիրի Պետրոսյանն ՀՀ ԱԳՆ-ում աշխատել է 1997 թվականից։ 2009 թվականի ապրիլին նշանակվել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար, հետագայում՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ռեֆերենտ։ 2018 թվականի ապրիլին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, գլխավորել է նրա գրասենյակը։