Ադրբեջանին չպետք է թույլ տալ ո՛չ քարոզչական հարթակում, ո՛չ էլ, առավել ևս, սահմանագծին, իրեն ազատ զգալ ու անպատասխան հարվածներ հասցնել, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Ներքին Հանդում Ադրբեջանի ԶՈւ-ի կրակոցներին, որոնց հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ ու վիրավորներ:
Աբրահամյանը հավելել է, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք հարված հասցնելն է․ «Հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու»,- գրել է պատգամավորը:
Իրավիճակը Ներքին Հանդի ուղղությամբ լարվել էր փետրվարի 12-ին, երբ ադրբեջանական կողմը հայտնել էր հայկական դիրքապահի կողմից արձակած կրակի հետևանքով իր մեկ վիրավորի մասին: Հայկական կողմը հայտարարել էր, որ Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում հայ դիրքապահների կողմից կրակ բացելու տեղեկատվությունը հետաքննվում է, նախնական տեղեկատվությամբ՝ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել:
ՀՀ ՊՆ-ն հերքել էր, որ փետրվարի 12-ին՝ ժամը 20:50-ից մինչև 23:40-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ էր բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Փետրվարի 13-ի Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ կրակ բացելու հետևանքով 2 զոհվածները Երկրապահ կամավորականների միության անդամներ են, գրում է ArmLur-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Դամասկոսի անկումը Հայաստանի համար վտանգավոր մարտահրավեր է․ Վարդան Ոսկանյան
Դամասկոսի անկումը Հայաստանի համար նոր և վտանգավոր մարտահրավեր է, գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Նոր մարտահրավեր է, բայց ամենևին հուսահատության...