Վահան Քերոբյանն ազատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, այս մասին Քերոբյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում։ Ավելի ուշ ՀՀ վախագահ Վահգն Խաչատուրյանը ստորագրել է ազատման հրամանագիրը։
«Ստացվեց այնպես, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս 3-ից ավել տարվա ընթացքում աշխատել եմ անմնացորդ նվիրվածությամբ՝ լցված սիրով Հայաստանի յուրաքանչյուր բնակչի նկատմամբ։ Աշխատել եմ շաբաթական առնվազն վեց օր, միջինում առավոտվա 8-ից երեկոյան 9-ը, երեք տարվա ընթացքում, ընդհանուր առմամբ, 15-16 օգտագործված արձակուրդային օրերով։ Իմ աշխատանքի յուրաքանչյուր օրն ապրել եմ՝ օր առաջ հզոր Հայաստան ունենալու գերիշխող մղումով։ Եղել եմ վճռական, ազնիվ ու նվիրված հայրենիքին»,- գրել է Քերոբյանը։
Իր հայտարարությունում անդրադառնալով ՀՀ տնտեսությանը՝ Քերոբյանը նշել է, որ 2020թ․ համեմատ 2023-ին Հայաստանի ՀՆԱ-ն ԱՄՆ դոլարով աճել է մոտ 100%-ով, իսկ ՀՀ դրամով` մոտ 50%-ով։ Նա ընդգծել է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով Հայաստանն այս ընթացքում 112-րդ տեղից բարձրացել է 86-րդը՝ այս ցուցանիշով առաջին անգամ անցելնելով Ադրբեջանից, Բելառուսից, բազմաթիվ այլ երկրներից։
Քերոբյանը գրել է, որ Էկոնոմիկայի նախարարության բյուջետավորված ծրագրերը 2019-ի 12.5 մլրդ դրամից աճել են 91 մլրդ դրամի` 2024թ․ համար։ Կտրուկ աճել է աշխատանքի արտադրողականությունը, ներդրումների ծավալը, Հայաստանին արտաքին առևտրաշրջանառությունը։
«Երբ 2020թ․ նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդ պաշտոնում. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր։ Այս ժամանակահատվածում բազմաթիվ անհամաձայնությունների պատճառով բազմիցս ցանկացել եմ լքել այս աշխատանքը, սակայն ստորադասել եմ իմ անձը, որպեսզի առավելագույնի հասցնեմ իմ ծառայության արժեքը իմ երկրին։ Շնորհակալ եմ վարչապետին՝ իմ երկրին ծառայելու այս հնարավորության համար»,- գրել է Քերոբյանը։
Վահան Քերոբյանը ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից։ Նա այդ պաշտոնում փոխարինել էր Տիգրան Խաչատրյանին։
Փետրվարի 15-ին փաստաբան Տիգրան Եգորյանը հայտնել էր, որ Քերոբյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Բոլիվիայի նախկին նախագահին մեղադրել են դեռահասի բռնաբարության մեջ
Բոլիվիայի նախկին նախագահ Էվո Մորալեսի դեմ հետաքննություն է սկսվել անչափահասի բռնաբարության մեղադրանքով, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Ըստ լրատվականի՝ երկրի արդարադատության...