Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կհասկանա, որ ՀԱՊԿ հարթակը համագործակցության բոլոր հնարավորությունները տալիս է տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցերում, РИА Новости-ին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Այսպես է նա մեկնաբանել հունիսի 21-ին Ալմաթիում կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին Հայաստանի չմասնակցելը։
«Մեր հայ գործընկերները և մենք մնում ենք դաշնակիցներ։ Ակնկալում ենք, որ նրանք կհասկանան, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մեթոդը տարածաշրջանային պետությունների համագործակցությունն է, և ՀԱՊԿ հարթակը դրա համար բոլոր հնարավորությունները տալիս է»,- ասել է նա։
Հունիսի 19-ին Հայաստանի ԱԳՆ-ից Armenia Today-ին հայտնել էին, որ գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստին։