ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ, տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։
«Հայաստանի և Չեռնոգորիայի միջև հարաբերությունները, հիմնված լինելով փոխադարձ հարգանքի և վստահության վրա՝ զարգացման և խորացման մեծ ներուժ ունեն»,- ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։
Խաչատուրյանը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով առավել կհարստացնեն համագործակցության օրակարգը նոր ծրագրերով և նախաձեռնություններով։