Վերջին 4 տարվա ընթացքում ամբողջությամբ փոխվել է Գորիս քաղաքի դիրքն ու նշանակությունը, որն արմատական փոփոխություն է բերել համայնքին` անվտանգությունից մինչև կենցաղ, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ Սյունիքի անվտանգային միջավայրն այժմ բոլորովին ուրիշ է։ «Վերջին տարիներին Սյունիքի անվտանգային ողջ միջավայրն ու ենթակառուցվածքային տրամաբանությունը փոխվել են` անգամներով խոցելի դարձնելով ոչ միայն բուն մարզը, այլև հանրապետությունն առհասարակ»,- գրել է պատգամավորը:
Նա նաև հավելել է, որ մինչև 2020 թվականը Գորիսն առանցքային խաչմերուկ էր և´ դեպի Արցախ, և´ դեպի Իրան: «Դեռ չեմ ասում, որ սահմանագծի առումով Ադրբեջանի հետ հսկայական հեռավորության վրա էր գտնվում»,- եզրափակել է Աբրահամյանը: