Սեպտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իշխանական վերնախավի հետ Սևանի կառավարական ամառանոցում աշնանն ընդառաջ հավաք կանցկացնի՝ առաջիկա անելիքները քննարկելու նպատակով, գրում է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Թերթի տեղեկություններով՝ քննարկելու են կառավարության և օրենսդիրի գործունեությանը, իսկ սեպտեմբերի 6-ին տեղի կունենա խմբակցության նիստը։
«Հավաքը նախատեսել էին հուլիսի 9-ին՝ ԱԺ աշխատանքի ավարտից հետո։ Այն հետաձգել էին ներքաղաքական անհանգիստ վիճակի և, հատկապես, «սրբազան պայքարի» պատճառով»,- հավելել է թերթը։
Օգոստոսի 31-ին Փաշինյանն աշնանն ընդառաջ ասուլիս էր հրավիրել՝ խոսելով ներքաղաքական և արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերից։