Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրազիլիայի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Լուիս Ինասիու Լուլա Դա Սիլվային և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ կկարողանան նոր մակարդակի բարձրացնել փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
«Հայաստանը կարևորում է Հայաստան-Բրազիլիա բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը և խորացումը՝ ի նպաստ մեր երկու երկրների և ժողովուրդների»,- ասված է հաղորդագրությունում:
Վարչապետը Բրազիլիայի նախագահին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն: