Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն առանձին հանդիպումներ է ունեցել ադրբեջանցի գործընկերներ Զաքիր Հասանովի և վրացի գործընկեր Իրակլի Չիկովանիի հետ, հայտնել է Թուրքիայի ՊՆ X-ի էջը։
Պաշտպանության նախարարները Վրաստան են ժամանել՝ մասնակցելու Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների եռակողմ հանդիպմանը։
Գյուլերը, Հասանովն ու Չիկովանին քննարկում են ռազմական համագործակցության նոր հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունն, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր։