Հայաստանն ու Ռուսաստանը քննարկել են Հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը կրկնակի երկարացնելու հարցը, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, որի ընթացքում քննարկվել է ՀԱԷԿ-ի հարցը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են էներգետիկայի, տրանսպորտի, միջտարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ աշխատանքային խումբ ստեղծել ատոմային և ոչ ատոմային էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության խորացման համար, մասնավորապես, ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման, Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման, գործող ԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնների կառավարման շուրջ։