Սեպտեմբերի 15-16-ն այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Խոսնակի տեղեկություններով՝ սեպտեմբերի 16-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարների պաշտոնական հանդիպումը, որին կհաջորդի Արարատ Միրզոյանի և Ստեֆան Սեժուրնեի համատեղ մամուլի ասուլիսը:
Հունվարի 11-ին Ստեֆան Սեժուրնեն զբաղեցրել էր Ֆրանսիայի արտգործնախարարության նոր ղեկավարի պաշտոնը։ Նա կփոխարինել էր Կատրին Կոլոննային, ով 2022 թվականի մայիսից գլխավորում էր ֆրանսիական դիվանագիտությունը։
Լավրովն Արսենյանի հետ քննարկել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող հարցեր
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Հայաստանի նոր դեսպան Գուրգեն Արսենյանի հետ քննարկել է հայ-ռուսական հարաբերություններին վերաբերող և տարածաշրջանային օրակարգի...