Խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է մերժել Արցախի ժողովրդի սոցիալ-տնտեսական իրավունքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու ընդդիմության նախագիծը, գրում է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իշխանություններին մոտ կանգնած աղբյուրին։
Թերթի տեղեկություններով՝ ընդդիմությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի արցախցիներին կենսաթոշակային խնայողությունները վերադարձնելու հարցը։
«Այս հանձնաժողովը կարժանանա նույն ճակատագրին, ինչ արդար դատավարությանը խոչընդոտող փաստերն ուսումնասիրող հանձնաժողովը, որն ստեղծվել էր երկու տարի առաջ՝ ընդդիմադիր խմբակցությունների կողմից, սակայն չգործեց «Քաղաքացիական պայմանագրի» բոյկոտի արդյունքում»,- գրում է լրատվամիջոցը։
«Հրապարակ»-ը կարծում է, որ ՔՊ-ն նախատեսում է երկրում հաստատել ոչ թե արդար դատավարություն, այլ սեփական արդարադատություն, «որտեղ ընդդիմադիրները միշտ կդատապարտվեն ու կբանտարկվեն, իսկ իշխանամետ պաշտոնյաները միշտ կարդարացվեն»։
2023 թվականի նոյեմբերին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ասել էր, որ արցախցիները կկարողանան կենսաթոշակ և նպաստ ստանալ անկախ նրանից՝ կդիմե՞ն ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, թե՞ ոչ։ 2024 թվականի փետրվարին «Հրապարակ» թերթին հայտնի էր դարձել, որ արցախցիները ցանկանում են իրենց գումարներն ստանալ կենսաթոշակային խնայողական հիմնադրամներից։ Մայիսին կառավարությունը հավանություն էր տվել Լեռնային Ղարաբաղից հարկադիր տեղահանվածներին բնակարաններով ապահովելու ծրագրին։
Սանոսյանն Ուրալօղլուի հետ հանդիպմանը հայտնել է կապուղիների ապաշրջափակման առաջնահերթության մասին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ստամբուլում հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուի հետ, հայտնում...