Հայաստանը դեկտեմբերին կանցկացնի Ցեղասպանության հանցանքի դեմ 5-րդ Գլոբալ ֆորումը, ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածի ընթացքում կայացած ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի բարեկամների խմբի հանդիպմանը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը։
Միջոցառումը կենտրոնանալու է ցեղասպանության հանցագործության և ոճրագործության այլ հանցանքների վաղ զգուշացման ու արձագանքի մեխանիզմների արդյունավետության բարձրացման ուղիների վրա և կանցկացվի դեկտեմբերի 12-13-ը, ասել է փոխնախարարը։
Կոստանյանն ընդգծել է, որ ատելության խոսքի տարածումը, ռասայական ու էթնիկ հողի վրա այլատյացության հանցանքներն ու դրանց փառաբանումը պարարտ հող են ստեղծում խտրականության ու մարդու իրավունքների խախտումների համար։ Նա նաև հիշեցրել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման մասին։
Ցեղասպանության կանխարգելման չորրորդ գլոբալ ֆորումը տեղի էր ունեցել 2022 թվականի դեկտեմբերին՝ Երևանում։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ է ընտրվել «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Արթուր Աթաբեկյանը։ Դեկտեմբերի 2-ին Գերագույն խորհրդի...