ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրաժարականի դիմումը, տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի պաշտոնական էջից։
Արդարադատության նախարար Մինասյանը հոկտեմբերի 1-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Սեպտեմբերի 25-ին ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանն Armenia Today-ին հայտնել էր, որ Մինասյանի պաշտոնավարման հարցով ստորագրահավաք են սկսել և պատրաստվում են դիմել Փաշինյանին։ Նա չէր մանրամասնել, թե որն է նման նախաձեռնության պատճառը։
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության նախարարի տեղակալ Սիրվարդ Գևորգյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Մինասյանը հայտնել էր, որ վերջին օրերին բազմաթիվ անգամ խնդրել էր Գևորգյանին հրաժարական չտալ, բայց նա մերժել էր իր բոլոր խնդրանքները:
Մինասյանն Արդարադատության նախարար էր նշանակվել 2022 թվականի դեկտեմբերի 26-ին։