Լեռնային Ղարաբաղի հարցը իր էության մեջ Հայաստանի վզին գցած պարանի գործառույթով են օգտագործել շատ երկրներ, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի՝ այն «փոխզիջումների փաթեթները», որոնք 2016 թվականի օգոստոսից դրված են եղել բանակցությունների սեղանին, եղել է հետևյալի մասին, որ ՀՀ պետք է գոյություն չունենա։
«Դա այն մասին է եղել, որ Հայաստանի վզից գցած պարանը պետք է ավելի ձգել և մի մոտիկ տեղից կապել։ Ես հենց դա նկատի ունեմ, երբ որ ասում եմ, որ մենք պետություն ունենալու շանս ենք ստացել։ Եվ այն, որ մենք այսօր ունենք պետություն, դուք այստեղ նստած եք, բա կապիտուլյացիա արված պետությունում այդ ո՞նց են եղել ընտրություններ, որ դուք էլ մանդատ եք ստացել, եկել ստեղ նստել եք, մի հատ էլ՝ հարց եք տալիս, դրա համար աշխատավարձ եք ստտանում, կաբինետ եք ստացել, գործուղումների եք գնում․․․»,- ասաց Փաշինյանը։
Նա նշել է, որ ընդդիմությունն ու Հայաստանի «հովանավորներն» ամեն ինչ արել են, որ 2021 թվականին Հայաստանում ընտրություններ տեղի չունենան։
Մանրամասները՝ տեսանյութում։