Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դը Քրուի հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարել Ալիևի ագրեսիվ հռետորաբանությունը, տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։
Հանդիպումը տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում, որում կողմերը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգային իրավիճակի վերաբերյալ:
Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի քննարկումներին և վերջին զարգացումներին՝ ընդգծելով Հայաստանի կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
Բելգիայի վարչապետը կարևորել է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված քայլերը` ողջունելով այդ ուղղությամբ ՀՀ կառավարության քայլերը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանն ուղղված ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ու դրա սկզբունքների շուրջ:
Փաշինյանը և Քրուն քննարկել են նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման շուրջ: Բելգիայի վարչապետը հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունը` նպաստելու այդ գործընթացին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Բելգիա համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Փաշինյանը հոկտեմբերի 3-5-ն աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն։ Այցի ընթացքում Փաշինյանը Փարիզում՝ Ելիսեյան պալատում, հանդիպել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Հոկտեմբերի 4-ին Ալիևը Հայաստանին զգուշացրել էր «դադարեցնել վտանգավոր խաղերը»։ Նա հայկական կողմին մեղադրել էր «մի կողմից խաղաղության մասին խոսելու, մյուս կողմից՝ սպառազինություն ձեռք բերելու մեջ»։ ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ալիևի հայտարարությանը՝ հորդորելով ագրեսիվ հռետորաբանության փոխարեն կենտրոնանալ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցը շուտափույթ լուծելու վրա։
ԶԼՄ-ն նշել է Երևանի 2806 ամյակի միջոցառումների համար բյուջեից ծախսված գումարի չափը
Հոկտեմբերի 13-ին Երևանի 2806 ամյակի առթիվ մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջոցառումները պետբյուջեի վրա արժեցել են 304,5 մլն դրամ (787 հազար...