Տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումը հնարավոր է միայն Ռուսաստանի մասնակցությամբ, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Միևնույն ժամանակ` ՌԴ փոխվարչապետը հայտնել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետների գլխավորած աշխատանքային խմբի առաջընթացի բացակայության մասին՝ կապի ապաշրջափակման հարցերով։
«Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել եռակողմ հայտարարությունից և հետ չի վերցրել իր ստորագրությունը, բայց, միևնույն ժամանակ, փոխվարչապետների մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի ուղու վրա արդեն երկու տարի գրեթե տեղաշարժ չկա, կամ առնվազն մեկուկես տարի՝ անցած ամառվանից»,- պարզաբանել է նա` Առաջին ալիքին տված մեկնաբանությունում։
Երեք երկրների փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խումբն ստեղծվել էր 2021 թվականի հունվարի 11-ին` Մոսկվայում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում՝ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապեր հաստատելու համար։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին հայտարարել էր, որ ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել իր տարածքով բեռների, տրանսպորտային միջոցների և մարդկանց երթևեկության անվտանգությունը։