64 տարեկան հասակում մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը, հայտնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը։
«Ցավով տեղեկացնում ենք, որ նոյեմբերի 8-ին մահացել է Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը»,- ասվում է դիվանագիտական առաքելության Telegram ալիքում։
Կանդաուրովը դիվանագիտական ծառայության մեջ է 1996 թվականից՝ տարբեր պաշտոններում աշխատելով Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում և արտերկրում։ 2020 թվականի դեկտեմբերին նա նշանակվել էր Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոս։