Վրաստանի իշխանությունները հավատարիմ են մնում Եվրամիությանը ինտեգրվելու գործընթացին, ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հավատարիմ ենք մեր եվրոպական կուրսին, սա բարձրաձայն ասվել է երեկ, և ես այսօր շատ բարձր եմ կրկնում։ Բայց ինչ վերաբերում է շանտաժի արհեստական գործիքներին, ապա խոսքը ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման մասին է, ինչը գործնական տեսանկյունից ոչինչ չի տալիս»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետն ընդգծել է, որ կան երկրների օրինակներ, որոնց հետ սկսվել են ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, սակայն դա չի արագացրել միությանը վերջնական ինտեգրման գործընթացը։
Վրաստանը, ըստ Կոբախիձեի, կշարունակի կատարել ԵՄ-ին ասոցացված անդամակցության իր պարտավորությունները, և եթե ԵՄ-ն բանակցություններ սկսի մինչև 2028 թվականի վերջ, ապա երկիրը պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը մինչև 2030 թվականը։
Կոբախիձեն նաև նշել է, որ պատրաստ է այսօր ստորագրել Եվրամիության հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի մասին փաստաթուղթը, եթե ասոցիացիան ինքը գնա այդ քայլին՝ «շանտաժի գործիք թողնելու փոխարեն»։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ին հայտարարել էր, որ իշխանությունները որոշել են օրակարգից հանել Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը մինչև 2028 թվականը և հրաժարվել դրամաշնորհներ